11 տարի առաջ այս օրերին Սերժը քրքջում էր Ալիևի հետ, իսկ սահմանին մեկ օր առաջ զոհ ունեինք
Նորություն չէ, որ Հայաստանյան նախկին իշխանությունները արտերկրում Ալիևի հետ հանդիպումների ժամանակ ամեն բան անում էին վերջինիս հաճոյանալու համար, իսկ Հայաստանում ջանք չէին խնայում նույն Ալիևին ամենավերջին բառերով քննադատելու համար։ Նման քաղաքականություն էին որդեգրել թե Ռոբերտ Քոչարյանը, և թե Սերժ Սարգսյանը: Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Միայն այն, որ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ ամեն անգամ խոստանում էին վերադարձնել Արցախի 7 շրջանները, իսկ Հայաստանում ամենավերջին հայհոյանքներն էին հնչեցնում նրանց հասցեին, ովքեր թեկուզ մի սանտիմետր հող կտային Ադրբեջանին, արդեն իսկ ի ցույց է դնում վերջիններիս երեսպաշտությունը։
Ստորև ներկայացնում ենք դեռևս 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ արված մի լուսանկար, որտեղ Սերժ Սարգսյանը լիաթոք քրքջում է Ալիևի հետ, սակայն ամեն ինչ այդքան տխուր չէր լինի, եթե դրա նախորդ օրը սահմանին զոհ չունենայինք։
Սոչիի այս հանդիպման նախօրեին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Գրիգոր Շախկանյանը:
Չնայած սահմանին զոհվածը երևի ամենավերջին բան էր, որ կարող էր այդ պահին հետաքրքրել Սերժ Սարգսյանին, կարևորը Ալիևի հետ լիաթոք քրքջալն էր։
Կարծիքներ