Բլինկենը մտադիր է մարտի 8-ին Փարիզում հանդիպել Մակրոնի հետ

Բլինկենը մտադիր է մարտի 8-ին Փարիզում հանդիպել Մակրոնի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր է մարտի 8-ին Փարիզում հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, նրանք կշարունակեն համակարգել Ուկրաինայում տիրող իրավիճակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Reuters գործակալությունը։

Ինչպես նշվում է, այս տեղեկությունը հաստատել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը դեռ չի արձագանքել այս հաղորդագրությունը հաստատելու ՏԱՍՍ-ի խնդրանքին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում