ՀՀ-ն չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահի. վարչապետ

ՀՀ-ն չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահի. վարչապետ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձգտում է հասել այն կետին, որն իրական որոշումն է ՀՀ-ի կողմից դառնալ Արևմուտքի գործընկերը՝ ի հակադրություն ՌԴ-ի: Ի՞նչ կարծիք ունի ՀՀ-ն այս հայտարարությունների վերաբերյալ:

Այսօր ընտրատեղամասի բակում Նիկոլ Փաշինյանն իրեն ուղղված հարցին ի պատասխան՝ ասաց՝ ուշադիր հետևում են մեզ առնչվող բոլոր հայտարարություններին և, ըստ անհրաժեշտության, արձագանքում:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է, և ՀՀ-ն չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է՝ ըստ Հայաստանի պետական շահերի: Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է, կողմնորոշվում է, ելնում ՀՀ-ի պետական շահերից»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ի՞նչ է գրել, վարչապետը պատասխանեց՝ ներկայացրել է իրադրության գնահատականը, այն, ինչն այս տարվա ընթացքում արդեն 7-8 անգամ ներկայացված եղել է:

«Մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակությունները շատ չեն տարբերվում: Գրագրությունը գաղտնի է, նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրա բովանդակությունը»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից զորքի ու զենքի կուտակման վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասաց՝ իրադրության գնահատականը չի փոխվել Կառավարության վերջին նիստից հետո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում