Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը կունենա պատմության ամենաշատ հանդիսատեսը․ Արայիկ Հարությունյան
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիսատեսով օրն է՝ 4400:
Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Այս պահին վաճառքում մնացել է ընդամենը 40 տոմս, որոնք, վստահ եմ, կարճ ժամանակում կսպառվեն:
Ասածս ինչ է՝ սա շատ կարևոր ցուցանիշ է. այն փաստում է, որ առաջնությունը ստացվել է,հաջողվել է հասնել յուրաքանչյուր երկրպագուի ու ապացուցել սրա կարևորությունը,ծանրամարտի համաշխարհային հանրությունը տեսել է, որ Հայաստանը ծանրամարտի երկիր է, որը տալիս է չեմպիոններ ու ունի երկրպագուների հարյուր հազարավոր բանակ,ու ամենակարևորը՝ Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը»,- գրել է Հարությունյանը:
Կարծիքներ