Լեհաստանի զինագործարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կա 1 զոհ. Polsat

Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Mesko զինագործարանում, որը գտնվում է կենտրոնական Լեհաստանի Սկարժիսկո-Կամեննայա քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Polsat հեռուստաալիքը:
«Mesko զինագործարանում ճայթել են պայթուցիկ նյութերը: Պայթյունից զոհվել է 41-ամյա մի կին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
RMF FM ռադիոկայանի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գործարանի աշխատակցուհին փաթեթավորում էր պայթուցիկ նյութերը:
Mesko-ն զինամթերքի և հրթիռների արտադրող է, ինչպես նաև համալրող մասեր է արտադրում աշխարհի խոշորագույն զինագործական ընկերությունների համար:
Սկարժիսկո-Կամեննայա քաղաքի գործարանում արտադրվում են այդ թվում՝ Grom և Piorun դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ:
Կարծիքներ