Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ։ Այս մասին ասված է Կրեմի պաշտոնական կայքում։ «Ակնկալում եմ, որ Ձեր պետական գործունեությունը հետագայում ևս կնպաստի բոլոր ոլորտներում ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, Միութենական պետության շրջանակում համագործակցության խորացմանը, Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ ինտեգրացիոն պրոցեսների մեծացմանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ում ռազմաքաղաքական կապերի խորացմանը: Դա, անկասկած, բխում է Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերից»,- ասված է հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում