Բելգիան հաղթեց Ուելսին, Նիդերլանդները՝ Լեհաստանին
Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Բելգիայի հավաքականը 2։1 հաշվով առավելության հասավ Ուելսի նկատմամբ։
Ինչպես հայտնում է «Արմսպորտը»՝ բելգիացիների կազմում աչքի ընկան Կևին Դե Բրույնեն և Միշի Բատշուային։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Կիֆեր Մուրը։
Խմբի մյուս խաղում Նիդերլանդների հավաքականը հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց Լեհաստանին։ Լուի վան Գալի գլխավորած թիմից աչքի ընկան Կոդի Գակպոն և Ստիվեն Բերգվեյնը։
Նիդերլանդների հավաքականը 13 միավորով խմբում առաջին տեղում է։ Երկրորդը Բելգիան է՝ 10 միավորով։ Լեհաստանն ունի 4, իսկ Ուելսը՝ 1 միավոր։
Կարծիքներ