Կյանքից հեռացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Գևորգ Հովսեփյանը

Կյանքից հեռացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի  դասախոս  Գևորգ Հովսեփյանը

Մեծ ցավով հայտնում ենք, որ ս.թ. հունվարի 11-ին կյանքից հեռացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սիրված  դասախոս, դոցենտ պարոն Գևորգ Հովսեփյանը: 

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը, ֆակուլտետի ուսանողության անունից, հայտնում է իր խորը ցավակցությունը:

Պարոն Հովսեփյանի ավանդը ուսանողների կրթության և որպես հայ մարդ արժեհամակարգի ձևավորման գործընթացում անգնահատելի է: Վերջինիս՝ հայրենիքին մատուցած մեծ ավանդը և ուսանողներին ժառանգած գիտելիքներն ու գաղափարները միշտ վառ կմնան բոլորիս սրտերում ու հուշերում: 

Հ.գ. Հարգելի՛ ուսանողներ, պարոն Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը՝ 18։00-ին, Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում