Սլովակիայի նախագահը ինը համաքաղաքացիների թույլ է տվել կռվել Ուկրաինայի կողմից
Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան անցած տարվա փետրվարի 24-ին հանրապետության ինը քաղաքացու թույլատրել է միանալ Ուկրաինայի Զինված ուժերին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հայտնում է TASR լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Յոզեֆ Մատեյին։
Սլովակիայի օրենսդրությունն արգելում է երկրի քաղաքացիներին ծառայել օտարերկրյա ռազմական կամ կիսառազմական կազմավորումներում՝ առանց Հանրապետության նախագահի անհատական թույլտվության։ Այս դրույթի խախտումը պատժվում է քրեական պատասխանատվությամբ։
Կարծիքներ