Իսրայելը մարտին կսկսի բացել սահմանները

Իսրայելը մարտին կսկսի բացել սահմանները

Իսրայելը միջազգային տուրիզմը կվերսկսի 2021 թվականի մարտից. տեղի բնակիչները, որոնք անցել Է պատվաստման երկու փուլերը եւ ստացել «կանաչ անձնագիր», կկարողանան ճամփորդել առանց թռիչքից առաջ եւ վայրԷջքից հետո կարանտին անցնելու եւ ՊՇՌ թեստ հանձնելու անհրաժեշտության: Այդ մասին, հաղորդել Է երկրի զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը: Արդեն համաձայնագիր Է կնքվել Կիպրոսի հետ եւ սպասվում Է, որ փետրվարի 8-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կժամանի Իսրայել՝ քննարկելու այն պայմանները, որոնց համաձայն կսկսվի այս պետության հետ տուրիստական փոխանակումը:

մանօրինակ բանակցություններ են ներկայում վարվում Սերբիայի, Սեյշելյան կղզիների, Ռումինիայի եւ Վրաստանի հետ: «Իսրայելը բացարձակ առաջատարն Է բնակչության պատվաստման տեմպերով: Փետրվարի 4-ի տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստացել Է երկրի բոլոր քաղաքացիների մոտավորապես 37 տոկոսը, երկրորդ չափաբաժինը՝ մոտավորապես 21 տոկոսը,-ասում Է Վլադիմիր Շկլյարը՝ Իսրայելի զբոսաշրջության նախարարության ՌԴ-ի եւ ԱՊՀ-ի դեպարտամենտի տնօրենը:-Մենք լավատեսությամբ ենք նայում ապագային եւ սահմանների ամբողջական բացմանն սպասում ենք 2021 թվականի կեսերին:

Ներկայում ուղեւորների ավիահաղորդակցությունն Իսրայելի եւ մյուս երկրների միջեւ դադարեցված Է: Բացառություն են կազմում հումանիտար հատուկ չվերթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում