«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է. Պապոյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է. Պապոյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, Հայաստանի հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մանրամասնելով.

«Նոր տրանսպորտային ուղի է, երբ չինական ապրանքը, այնուամենայնիվ, պետք է հայտնվի ֆրանսիական սուպերմարկետում ու ֆրանսիական ապրանքը հայտնվի չինական սուպերմարկետում, մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք  այլընտրանքային հեշտ ճանապարհ»:

Ըստ Պապոյանի, «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի ու Ադրբեջանի հարց չէ, շատ երկրներ ողջունել են այս քայլը, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ քննարկումները շարունավում են:

«Մենք ասում ենք՝ մեր հարևանների հետ խնդիրներ չունենք, որևէ մեկի նկատմամբ չունենք տարածքային պահանջ ու պատրաստ ենք մեր հարաբերություններում նոր էջ սկսել, որի շրջանակում է բաց սահմանը, առևտուրը»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում