Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7,1 միլիոնը

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7,1 միլիոնը

Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել Է ավելի քան 55,7 հազարով. վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 7,55 միլիոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Հնդկաստանի առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Ամենամեծ թվով հիվանդացածները գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել 8,1 միլիոն մարդու մոտ:

Ինչպես նշում Է առողջապահության նախարարությունը, մեկ օրում անցկացված ավելի քան 859 հազար թեստերի արդյունքներով բուժաշխատողները հայտնաբերել են 66,3 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը:

Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցել Է 66,6 միլիոնը: Կորոնավիրուսից բուժվողների թիվը շարունակում Է նվազել, մեկ օրում այն կրճատվել Է 11,2 հազարով: Ընդամենը հիվանդանոցներում բուժում Է ստանում 772 հազար մարդ: Մահացածների թիվը գերազանցել Է 114 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել Է 579 մարդ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում