Չինաստանի հարավում երեք մարդ է վիրավորվել դեռահասի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով

Չինաստանի հարավում երեք մարդ է վիրավորվել դեռահասի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով

Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում 15-ամյա տղան դանակահարել է երեք մարդու: Այս մասին հայտնում են տեղական իրավապահ մարմինները:

Ինչպես նշված է Հուիլայ նահանգի ոստիկանության վարչության կողմից տարածված հայտարարության մեջ, միջադեպը տեղի է ունեցել մասնավոր անձանց կողմից նախակրթարանների աշակերտների համար կազմակերպված երկարացված խմբում: Ոստիկանությունը անհապաղ ժամանել է կանչով և բերման ենթարկել հարձակվողին: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Հարցման նախնական արդյունքների համաձայն՝ նախակրթարանի սեփականատերերը կրթության ոլորտում առևտրային գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեն: Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները, կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում