Լևոն Արոնյանը թայ-բրեյքում հաղթեց Մագնուս Կառլսենին և մտավ եզրափակիչ
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչ երկրորդ մրցամարտում հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին և մտավ եզրափակիչ:
Մեր շախմատիստը նախ 3:1 հաշվով հաղթեց արագ շախմատի մրցամարտում և հավասարեցրեց ընդհանուր հաշիվը` 1:1: Լրացուցիչ նշանակված կայծակնային երկու պարտիաներում Լևոն Արոնյանը պարզապես շանս չթողեց նորվեգացի գրոսմայստերին և հաղթեց 2:0 հաշվով:
Այդպիսով, մեր շախմատիստը մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ռուսական շախմատի հրաշամանուկ Վլադիսլավ Արտեմիևի հետ, որը նախ ռևանշի հասավ չինացի Դին Լիժենի նկատմամբ` 2,5:1,5, իսկ թայ-բրեյքում հաղթեց 1,5:0,5 հաշվով:
Եզրափակիչ հանդիպումները կկայանան հուլիսի 3-ին և 4-ին:
Կարծիքներ