ՎԶԵԲ-ը տեխնիկական աջակցություն է տրամադրում ՏՄՊՊՀ-ին

ՎԶԵԲ-ը տեխնիկական աջակցություն է տրամադրում ՏՄՊՊՀ-ին

Մեկնարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից ՀՀ ՏՄՊՊՀ-ին տեխնիկական աջակցության տրամադրման ծրագիրը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնյաները և ծրագրի իրականացման պատասխանատուներն այսօր առցանց ձևաչափով քննարկում են անցկացրել: Հստակեցվել են ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք տեխնիկական հարցեր: Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, տևողությունը 27 ամիս է:

Ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ը կաջակցի հանձնաժողովին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կմշակվեն ուղեցույցներ, վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն, նախատեսված է նաև աջակցության տրամադրում շուկայի ուսումնասիրությունների իրականացման, հանձնաժողովի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեխանիզմների մշակման գործում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում