ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը տեղի կունենա վաղն առավոտյան

ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը տեղի կունենա վաղն առավոտյան

ՍԴ դատավորների թեկնածուծների քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 15-ի առավոտյան ժամը 11:10-11:40-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Հովակիմյանը նշեց, որ պատգամավորներից յուրաքանչյուրին տրվելու է երեք առանձին քվեաթերթիկ, որտեղ առանձին-առանձին նշված են լինելու երեք թեկնածուների անունները և պատգամավորները քվեարկելու են կողմ կամ դեմ։

Հիշեցնենք, որ թեկնածուներն են դատավորների ընդհանուր ժողովի կողմից ներկայացված Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահի կողմից ներկայացված Արթուր Վաղարշյանը և Կառավարության կողմից ներկայացված Էդգար Շաթիրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում