Հայաստանում ԱՄՆ և ՄԹ դիվանագիտական ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը և Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին։
Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում մասնավորապես ասված է․ «Դեսպան Քվինն ու գնդապետ Փայփսը ծաղկեպսակ դրեցին Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ՝ նշանավորելով հայ ժողովրդի ավանդն ու զոհողությունները 2-րդ աշխարհամարտում նացիստներին պարտության մատնելու հարցում»։
Հայաստանում ՄԹ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել գործերի ժամանակավոր հավատարմատար Մորիսի՝ ծաղիկների խոնարհման նկարը՝ նշելով․ «Մենք խորը երախտագիտությամբ ենք հիշում այն մեծ զոհաբերությունները, որ կատարեցին բոլոր դաշնակիցները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ ընդդեմ բռնակալության դեմ պայքարի»։
Կարծիքներ