ԱՄՆ-ն վերադարձել է Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին

ԱՄՆ-ն վերադարձել է Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին

ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցագիրը ներկայացնելուց 30 օր հետո վերադառնում Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը:

Պաշտոնյան հիշեցրել է, որ նախագահ Ջո Բայդենը համապատասխան փաստաթուղթը ստորագրել է իր պաշտոնավարման առաջին օրը`հունվարի 20-ին:

Բլինկենը նշել է, որ Վաշինգտոնը ամենակարևոր բանակցություններում բոլոր մակարդակներում  կբարձրացնի կլիմայի փոփոխության խնդիրները:

«Կլիմայի փոփոխության իրական սպառնալիքներին արձագանքելը և մեր գիտնականներին լսելը մեր ներքին և արտաքին քաղաքական գերակայությունների կենտրոնում է»,-ավելացրել է պետքարտուղարը:

Սա «կենսական նշանակություն» ունի ազգային անվտանգության, միգրացիայի, միջազգային առողջապահության, տնտեսական  դիվանագիտության և առևտրային բանակցությունների ոլորտում, եզրափակել է պետքարտուղարը:

Փարիզի կլիմայական համաձայնագիրը կլիմայի վերաբերյալ առաջին համաշխարհային փաստաթուղթն է, որը 2015 թվականի դեկտեմբերին ստորագրել է ավելի քան 190 պետություն: Այն սահմանում է գլոբալ տաքացումը զսպելու գործողությունների համաշխարհային ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում