Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6428 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ով 6428 հիվանդի, նրանցից 24,1 տոկոսի մոտ ախտանիշներ չկան: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վարակակիրների թվի աճով նախկինի պես առաջին տեղում է Մոսկվան (+531 դեպք): Սակայն մայրաքաղաքի համար ապրիլի սկզբից սա ռեկորդային ցածր ցուցանիշ է:
Հաջորդում են Սվերդլովի մարզը (+349), Սանկտ Պետերբուրգը (+256), Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանը (+252), Նիժեգորոդյան մարզը (+221) եւ Ալթայի երկրամասը (+215): Ամենաքիչ թվով COVID-19-ով պացիենտներ կան Հրեական ինքնավար մարզում (4 հիվանդացած), Սեւաստոպոլում (2), ինչպես նաեւ Նենեցական ինքնավար մարզում եւ Չուկոտկայում (մեկական): Ապաքինվել է 8443 մարդ, մահացել՝ 167-ը:
Կարծիքներ