Թուրքիայում ձյան առատ տեղումներ են գրանցվել
Երկուշաբթի առատ ձյան տեղումները են եղել Թուրքիայի կենտրոնական հատվածին, ներառյալ Անկարային, Թուրքիայի մայրաքաղաքում խոչընդոտվել է երթևեկությունը, մերկասառույցի պատճառով ավտովթարներն ավելի հաճախակի են դարձել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նախորդ օրը մեծ քանակությամբ ձյուն է տեղացել Ստամբուլում, որտեղ ուսումնական հաստատություններում դասերը չեղյալ են հայտարարվել մինչև չորեքշաբթի, Բոսֆորով ընդհատվել էր լաստանավային ծառայությունը:
Ներկայումս քաղաքում ձյան տեղումները հանդարտվել են, բայց մեքենաների երթևեկությունը խոչընդոտվում է, կոմունալ ծառայություններն աշխատում են փողոցները մաքրելու ուղղությամբ: Օդանավակայանները գործում են ըստ գրաֆիկի:
Ըստ կանխատեսողների, Ստամբուլում և Թուրքիայի կենտրոնում ձյան տեղումները կարող են տևել մինչև 5 օր:
Կարծիքներ