ԲՀԿ-ի համար անակնկալ է եղել Սերգեյ Բագրատյանի հեռանալը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը տեղյակ չի եղել, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ցանկանում է դուրս գալ խմբակցությունից: Այս մասին այսօր FreeNews-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
Հարցին, երբևէ խմբակցությունում Բագրատյանը այս թեմայով չի՞ խոսել, Աբովյանը բացասկան պատասխան տվեց:
«Վստահ ասում եմ երբեք ոչ մի վեճ չի եղել, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,-վստահեցրեց խմբակցության քարտուղարը:
Զրուցեցինք նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ, ով նշեց, որ երկար ժամանակ է փորձում են կապ հաստատել Բագրատյանի հետ, սակայն չի հաջողվում:
Կարծիքներ