Բարսելոնան կարող է ազատ գործակալի կարգավիճակով երեք ֆուտբոլիստ ձեռք բերել
«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» Անտոնիո Ռուդիգերին ազատ գործակալի կարգավիճակով:
Չորեքշաբթի երեկոյան «բլաուգրանայի» ղեկավարներ Մատեու Ալեմանին և Յորդի Կրոյֆը Բարսելոնայում հանդիպել են գերմանացի պաշտպանի գործակալ Սար Սենեսիին,- հայտնում է armsport.am-ը։
Հանդիպումը տևել է 3 ժամ։ Այն ուղղված էր Ռուդիգերի հնարավոր տեղափոխությանը «Բարսելոնա»` անվճար տրանսֆերի միջոցով, հայտնում է Sky-ը:
Ավելի վաղ տեղեկություն եղավ, որ «Բարսելոնան» համաձայնեցրել է պայմանագրերը նաև «Չելսիի» ևս 2 պաշտպանի հետ: Անդրես Քրիստենսենը և Սեզար Ասպիլիկուետան ամենայն հավանականությամբ հայտնվելու են կատալոնացիների ճամբարում:
Կարծիքներ