Ճապոնիայում ռոբոտները բեյսբոլի խաղի ժամանակ տպավորիչ պարային ելույթ են ունեցել (տեսանյութ)

Ճապոնիայում ռոբոտները բեյսբոլի խաղի ժամանակ տպավորիչ պարային ելույթ են ունեցել (տեսանյութ)

Ճապոնիայի Paypal Dome բեյսբոլի մարզադաշտում ռոբոտները բեյսբոլի խաղի ժամանակ տպավորիչ պարային ելույթ են ունեցել: Boston Dynamics-ի Spot ռոբոտները և Softbank Robotics-ի Pepper ռոբոտները դատարկ տրիբունաներում հանդես են եկել ընդմիջման ժամանակ, գրում է TeckCrunch-ը։

Հաղորդվում է, որ ռոբոտներն իրենց պարային համարով աջակցել են Hawks բեյսբոլի թիմին:

Նշենք, որ Spot-ի մեկ ռոբոտն արժե 75 հազար դոլար։

Հավելենք նաև, որ կորոնավիրուսի պատճառով աշխարհի շատ երկրներում մրցումներն ու խաղերը շարունակում են անցկացվել դատարկ մարզադաշտերում։

   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում