«Սևան» ազգային պարկում մեկնարկել է ծառատունկ
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ և Ներքին Գետաշեն համայնքների վարչական սահմաններում գտնվող «Սևան» ազգային պարկի տարածքում արդեն մեկնարկել են ծառատնկման աշխատանքները՝ տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
2022 թվականի ընթացքում նախատեսվում է տնկել շուրջ 5000 ծառ և մինչ օրս տնկվել է շուրջ 1000 ծառ:
«Սևան» ազգային պարկի տնկարանից նախատեսվում է ևս շուրջ 3000 ծառ տրամադրել Գեղարքունիքի մարզպետարանին և մարզի համայնքներին՝ ծառատնկման աշխատանքներ կատարելու նպատակով:
Յուրաքանչյուրիս կողմից տնկված մեկ ծառը երաշխիքն է վաղվա մեր առողջ սերնդի, մաքուր օդի և էկոհամակարգի պահպանության:
Կարծիքներ