Թրամփը ամերիկացիներին մոլորված ազգ է անվանել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին անվանել է ճանապարհը կորցրած ժողովուրդ և մեղադրել ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի քաղաքականությանը։
«Մենք մի ժողովուրդ ենք, որը պարզապես կորցրել է իր ճանապարհը: Բայց մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ այս սարսափը շարունակվի», - շաբաթ օրը Նևադայում աջակիցներին ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ Բայդենի ղեկավարությամբ երկիրը «մեռնում է»։ «Բայդենը վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար բազմաթիվ պատճառներով: Նա ոչ կոմպետենտ է»,- նշել է նախկին նախագահը:
Կարծիքներ