Տոկիոյի ծովածոցում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր առավոտյան Տոկիոյի ծովածոցում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Տոկիոյի ծովածոցի հյուսիսային մասում, իսկ աղբյուրը գտնվել է 80 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Ուժեղ ցնցումներ են զգացվել Տոկիոյի կենտրոնական բոլոր շրջաններում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ