Բրազիլիայի նախագահն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ դիմակ չկրելու համար տուգանվել է (լուսանկարներ)

Բրազիլիայի նախագահն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ դիմակ չկրելու համար տուգանվել է (լուսանկարներ)

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն նախօրեին Սան Պաուլո քաղաքում միացել է իր աջակիցների՝ հազարավոր մոտոցիկլավարների կազմակերպած հանրահավաքին և չնայած երկրի առողջապահության նախարարության՝ դիմակներ կրելու վերաբերյալ որոշմանը, պաշտպանիչ դիմակ չի կրել, որի համար ավելի ուշ տուգանվել է, հաղորդում է Associated Press-ը։

Բրազիլիայի նախագահը, որը մոտոցիկլետով ժամանել է Իբիրապուերա պարկ, աջակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարել է՝ «պատվաստված մարդիկ դիմակ կրելու կարիք չունեն»։

«Ով դեմ է այս խոսքերիս, նշանակում է՝ չի հավատում գիտությանը, քանի որ գիտությունն ասում է, որ եթե պատվաստված ես, չես կարող վիրուսով վարակվել»,- ասել է Բրազիլիայի նախագահը։

Ավելի ուշ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բոլսոնարուն հասարակական վայրերում դիմակ կրելու վերաբերյալ քաղաքային որոշումը խախտելու համար տուգանվել է 110 դոլարով։

Բոլսոնարուն դիմակ չկրելու համար տուգանվել էր նաև մայիսին։

Նշենք, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսի հարցում որդեգրած դիրքորոշման համար բազմիցս հայտնվում է քննադատությունների թիրախում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում