Կապանի հատվածում, կամ որևիցե այլ տեղ հայկական կողմը ոչ մի ստրատեգիական բարձունք չի հանձնել. աղբյուր
Կապանի հատվածում, կամ որևիցե այլ տեղ հայկական կողմը ոչ մի ստրատեգիական բարձունք չի հանձնել: Այդ մասին InfoPort.am-ին հայտնեցին Սահմանապահ զորքերում իր աղբյուրները` հերքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի տարածած այն հայտարարությունը, ըստ որի հայկական կողմը Կապանի հատվածում ստրատեգիական բարձունք է հանձնել` խոսքը Փելասարի մասին է:
Ինչպես պարզաբանեցին մեր աղբյուրները, դիրքը եղել և մնում է հայկական կողմինը, սակայն Փիլասարի ճանապարհից օգտվում էին համ ադրբեջանական, համ հայկական կողմերը, հիմա ռուսական կողմի միջնորդությամբ փորձում են մշակել այնպիսի ուղի, որ հայկական և ադրբեջանական կողմերը առանձին ճանապարհներից օգտվեն: «Այսօր արդեն սկսվել են եռակողմ համապատասխան քննարկումներ այդ հարցի շուրջ` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Վաղը քննարկումները ևս կշարունակվեն»,- պարզաբանեց մեր աղբյուրը: Այս մասին գրում է InfoPort.am-ը:
Կարծիքներ