Թուրքիան ջանքեր է գործադրում ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար

Թուրքիան ջանքեր է գործադրում ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար

Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված Arnold Porter  իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային՝ վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին՝ հայտնում է ermenihaber-ը:

750000 դոլար արժողությամբ պայմանագրի նպատակն է պաշտպանել Թուրքիայի իրավունքները F-35 կործանիչների արտադրության ծրագրում:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ծրագրից դուրս թողնելու որոշումը համարել էր «միակողմանի և անիրավական» և հավելել, որ Անկարան ցանկացած քայլ կձեռնարկի իր իրավունքների պաշտպանության հարցում:

Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից գնել S-400 (C-400) զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։ Թուրքիան շարունակում է պնդել, որ չնայած այդ պատժամիջոցներին՝ ռուսական գործարքից հրաժարվելու միտք չունի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում