Բուլղարիայում 19 մարդ է տուժել զբոսաշրջային ավտոբուսի հետ վթարի հետեւանքով

Բուլղարիայի հարավում գտնվող Սվիլենգրադ քաղաքի մերձակայքում կիրակի օրը զբոսաշրջային ավտոբուսը մխրճվել է ձորը:
Ինչպես ճեպազրույցում հայտնել են դատախազության ներկայացուցիչները, վթարի հետևանքով մի կին է մահացել, ևս 19 զբոսաշրջիկ վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 40 մարդ, ովքեր վերադառնում էին Հունաստանից զբոսաշրջային ճանապարհորդությունից, բոլորը Բուլղարիայի քաղաքացիներ էին։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 18:00-ի սահմաններում: Դեպքի վայր է մեկնել շտապօգնության վեց մեքենա, ոստիկանության յոթ ջոկատ և հինգ հրշեջ մեքենա։
Դեպքի վայրում ոստիկանությունը շարունակում է աշխատանքը։ Վթարը տեղի է ունեցել մայրուղու ոլորաններում, դրա հավանական պատճառը եղել է անձրեւի պատճառով սայթաքուն ճանապարհը։
Կարծիքներ