Ողբերգական դեպք Արարատի մարզում. «Բելովո» անձեռոցիկի գործարանում հայտնաբերվել է կիսով չափ այրված տղամարդու դի

Ողբերգական դեպք Արարատի մարզում. «Բելովո» անձեռոցիկի գործարանում հայտնաբերվել է կիսով չափ այրված տղամարդու դի

Փետրվարի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած տղամարդու մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Այդ օրն առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ Արմեն Գ.-ից, ով հայտնել է, որ Վերին Արտաշատ գյուղի «Բելովո»  անձեռոցիկի գործարանի պահակատանը դի կա:

Ոստիկանները նշված գործարանի պահակատանը դեմքով դեպի էլեկտրական ջեռուցիչի վրա ընկած, մարմինը կիսով չափ այրված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Լևոն Շ.-ի դին:

Դատաբժշկի նախնական  հայտնածի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում