Կարծում եմ՝ Զելենսկու շնորհիվ է, որ նրանք կարողացել են դիմակայել ռուսական հարձակումներին․ Մայք Ռաունդս

Հանրապետական օրենսդիրները շտապեցին հեռու մնալ Զելենսկու մասին Թրամփի բնորոշումից: Ինչ են ասում…
Սենատոր Թոմ Թիլիսը (R-N.C) լրագրողներին ասաց, որ ներխուժումը «մեկ մարդու պատասխանատվությունն էր այս մոլորակի երեսին՝ Վլադիմիր Պուտինի»: Թիլիսը հավելել է, որ «բռնապետը» «բառ չէ, որը ես կօգտագործեի» Զելենսկիին բնութագրելու համար։
Սենատոր Լիզա Մուրկովսկի (Ռ-Ալյասկա). «Ես կցանկանայի դա տեսնել համատեքստում, քանի որ ես, անշուշտ, երբեք նախագահ Զելենսկիին չեմ վերաբերվի որպես բռնապետի», - ասում է CNN-ի Մորգան Ռիմերը:
Սենատոր Մայք Ռաունդսը (R-S.D.) ասել է, որ Զելենսկին Ուկրաինայի «պատշաճ կերպով ընտրված» նախագահն է, հավելելով, որ «կարծում եմ նրա շնորհիվ է, որ նրանք կարողացել են դիմակայել ռուսական հարձակումներին»:
Կարծիքներ