Կիևը Գերմանիային կոչ է արել հեռահար Taurus հրթիռներ փոխանցել իրեն
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության խորհրդական Յուրի Իգնատը համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում Գերմանիային կոչ է արել գերմանական հեռահար Taurus թևավոր հրթիռներ փոխանցել Ուկրաինային։
«Storm Shadow-ի և Scalp-ի (մեծ հեռահարության հրթիռներ, որոնք Ուկրաինային են փոխանցվել Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան) կողքին ցանկալի կլիներ գերմանական հրթիռ տեսնել: Այժմ քննարկումն ընթանում է Taurus թևավոր հրթիռի վերաբերյալ: Ի՞նչ որոշում կկայացնի գերմանական կառավարությանը... Հուսով եմ, որ դա հօգուտ Ուկրաինայի կլինի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է Իգնատը։
Կարծիքներ