Կանադայի պաշտպանության նախարարության ղեկավարը չի պատասխանել Leopard 2 տանկերն Ուկրաինա տեղափոխելու մասին հարցին

Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը կոնկրետ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք Օտտավան պատրա՞ստ է Կիև տեղափոխել իր պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Leopard 2 տանկերը։
Բաց աղբյուրների համաձայն՝ Կանադան 2007 թվականին Գերմանիայից գնել է 82 Leopard 2 տանկ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի օրը հայտարարել է, որ Գերմանիան գործում է իր դաշնակիցների հետ համաձայնեցված Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցում։ Հունվարի 20-ին Գերմանիայի ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում կայացել է շուրջ 50 երկրների պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը, որի արդյունքում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ մասնակիցները դեռևս չեն որոշել գերմանական Leopard 2 տանկերի մատակարարումը։ Այնուամենայնիվ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը կիրակի օրը հայտարարեց, որ Բեռլինը չի միջամտի, եթե Վարշավան իր գերմանական Leopard 2 տանկերը Կիև հասցնի:
Կարծիքներ