Նոգինսկում գազի պայթյունի զոհերի թիվը հասել է 7-ի
Փրկարարները Նոգինսկում հայտնաբերել են գազի պայթյունի ևս երկու զոհի մարմիններ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Այսպիսով, Մոսկվայի մարզի քաղաքի բնակելի շինությունում երեկ տեղի ունեցած գազի պայթյունի զոհերի թիվը հասել է 7-ի: Տուժել է 17 մարդ, 6-ը գտնվում են հիվանդանոցում:
Նշենք, որ պայթյունի հետևանքով փլուզվել են երկրորդ և երրորդ հարկերը, չորրորդը՝ մասամբ:
Շենքից տարհանվել է ավելի քան 170 բնակիչ: Նախնական տվյալներով ՝ միջադեպի պատճառը գազի արտահոսքն է եղել մի բնակարանում, որտեղ ապրում էր բազմանդամ ընտանիք:
Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով
Քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել:
Կարծիքներ