«Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 222,5 միլիոնը

«Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 222,5 միլիոնը

«Քովիդ-19» կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 9-ի առավոտվա դրությամբ կազմել Է 222 միլիոն 564 հազար 649: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր «Քովիդ-19»-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 596 հազար 53 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 40 միլիոն 456 հազար 788 «Քովիդ-19»-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 652 հազար 672-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 33 միլիոն 139 հազար 12-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվը կազմել Է 441 հազար 749 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 20 միլիոն 928 հազար 8 հիվանդացած, մահացել Է 584 հազար 421 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել Է 591,5:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2014, Հնդկաստանում՝ 316, Բրազիլիայում՝ 2727 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում