Սևանա լճից դուրս է բերվել 57 ապօրինի ձկնորսական ցանց, առգրավվել է 36 հատ սիգ

Սևանա լճից դուրս է բերվել 57 ապօրինի ձկնորսական ցանց, առգրավվել է 36 հատ սիգ

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ խիստ վերահսկողության միջոցառումների շրջանակում այսօր Սևանա լճից դուրս է բերել 57 ապօրինի ձկնորսական ցանց, և առգրավվել է 36 հատ «սիգ» տեսակի ձուկ՝ տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում