Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում։ Ինչպես հայտնում է Ajansspor-ը, 37-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Ֆեներբահչեն»։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։

Պորտուգալացու հետ շփվել է իր հայրենակիցը՝ «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը։ Նա համոզել է Ռոնալդուին տեղափոխվել Թուրքիա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում