Հնդկաստանի մայրաքաղաքում շոգից մոտ 200 անօթևան է մահացել
Հնդկաստանի հյուսիսում սաստիկ շոգի պատճառով վերջին շաբաթվա ընթացքում մոտ 200 անօթևան մարդ է մահացել Նյու Դելիում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին տեղեկացրել է անօթևաններին օգնելու համար ստեղծված խումբը:
Հնդկաստանը պայքարում է ռեկորդային բարձր ջերմաստիճանի դեմ:
Հունիսի 11-19-ն ընկած հատվածում Նյու Դելիում ընդհանուր առմամբ 192 անօթևան է մահացել:
«Կլիմայի նման փոփոխության հետևանքները կրում են ամենաչքավորները: Այդ մարդկանց մեծ մասն ապրում է բաց տարածքում և պաշտպանված չէ շոգից: Մահվան դեպքերը գրանցվել են հիմնականում շոգից », -ասել է «Համապարփակ զարգացման կենտրոն» ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Սունիլ Կումար Ալեդիան:
Կարծիքներ