Ռուսաստանը պահանջում է ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին
ՌԴ իրավասու մարմինների կողմից իրականացված քննչական գործողությունները վկայում են այն մասին, որ վերջին ահաբեկչությունների հետքերը տանում են դեպի Ուկրաինա, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ուկրաինայի իշխանություններին է փոխանցվել բոլոր ներգրավվածներին ձերբակալելու և արտահանձնելու պահանջ։ Ուկրաինայի կողմից հակաահաբեկչական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումը ենթադրում է պատասխանատվություն։
Ռուսաստանը Կիևի ռեժիմից պահանջում է անհապաղ դադարեցնել ցանկացած աջակցություն ահաբեկչական գործունեությանը և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասը»,- ասված է հայտարարությունում։
Բացի այդ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին՝ «Ղրիմի կամուրջը պայթեցնելու հիմքով»:
Կարծիքներ