Բրազիլիայի նախագահը հայտարարել է ուկրաինացի փախստականներին ընդունելու պատրաստակամության մասին
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է փախստականներ ընդունել Ուկրաինայից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հումանիտար վիզաներով Բրազիլիա գալու հնարավորություն կբացենք ուկրաինացիների համար. սա այստեղ գալու ամենահեշտ ճանապարհն է»,- ասել է պետության ղեկավարը իր սոցիալական ցանցերում հեռարձակված հարցազրույցի ժամանակ։ Բոլսոնարոն չի հստակեցրել, թե քանի փախստականի մասին կարող է խոսք լինել՝ նշելով, որ նրանց Բրազիլիա տեղափոխելու հարցը դեռ մշակված չէ։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի տվյալներով՝ ավելի քան կես միլիոն փախստական արդեն լքել է Ուկրաինան։
Կարծիքներ