Վիետնամում հայտնաբերվել է COVID-19-ի հիբրիդային շտամ

Վիետնամում հայտնաբերվել է COVID-19-ի հիբրիդային շտամ

Վիետնամում հայտնաբերել են COVID-19-ի հիբրիդային շտամ՝ բրիտանական ու հնդկական շտամների բնութագրումներով,-հայտնում է VnExpress-ը:

Վիետնամի առողջապահության նախարար Նգուեն Տհան Լոնգը հայտարարել է, որ կորոնավիրուսով որոշ հիվանդների անալիզներում հայտնաբերվել է միանգամից երկու շտամ: Վիետնամական հիբրիդային շտամը, հետազոտությունների համաձայն, ավելի արագ է տարածվում և արագ է փոխանցվում օդակաթիլային ճանապարհով:

Հենց դա է պատճառը, որ վերջին շրջանում երկրում ավելի արագ է տարածվում կորոնավիրուսը: Այսպես, մեկ օրում Վիետնամում հայտնաբերվել է 254 նոր դեպք, մեկ մահ է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ համավարակի սկզբից Վիետնամում գրանցվել է 6570 վարակակիր: Մահացել է 254 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում