Դոնալդ եւ Մելանյա Թրամփների որդին վարակվել է կորոնավիրուսով

Դոնալդ եւ Մելանյա Թրամփների որդին վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա կնոջ՝ Մելանյայի որդի Բարոնը, վարակվել է կորոնավիրուսով:

Մելանյա Թրամփն ասել է, որ նախնական բացասական թեստից հետո 14-ամյա Բարոնի մոտ հաստատվել է COVID-19:

Առաջին տիկինը հիշեցրել է, որ ինքը եւ իր ամուսինը մոտ 2 շաբաթ առաջ վարակվել էին կորոնավիրուսով: «Բնականաբար, ես անմիջապես մտածեցի մեր որդու մասին: Հուրախություն մեզ, նրա թեստի պատասխանը բացասական էր, բայց, միեւնույն է, ինչպես շատ ծնողներ, մենք անհանգստանում էինք, թե ինչ կլինի վաղը: Իմ վախերն արդարացան, երբ նա կրկին թեստ հանձնեց, արդյունքը դրական էր: Բարեբախտաբար, նա ուժեղ պատանի է, ախտանիշներ չունի: Ինչ-որ իմաստով ուրախ եմ, որ մենք երեքս միաժամանակ անցանք դրա միջով, որպեսզի կարողանանք միմյանց մասին հոգ տանել եւ միասին ժամանակ անցկացնել»,- ասել է նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում