Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. «Գետափ» հանգստյան գոտու լողավազանում երիտասարդ կին է խեղդվել
Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության բժիշնկների խումբը «կլինիկական մահ, բիոլոգիական մահ» ախտորոշմամբ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով մահացել է, Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ելենա Ս.-ն էր:
Պարզվել է նաև, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ելենա Ս.-ն գտնվելիս է եղել Կոտայքի մարզի Արզնի ձորում գործող «Գետափ» հանգստյան գոտում, որտեղ լողավազանում լողանալիս է եղել, երբ՝ նախնական տեղեկությունների, հանգստացողներց մեկը նրան ոչ միտումնավոր հրել, գցել է լողավազանի մեջ, որի հետևանքով էլ նրա ինքնազգացողությունը վատացել է:
Ժամանած շտապ օգնության խումբը կնոջը տեղափոխվել է հիվանդանոց, որիս հետո նա մահացել է:
Փաստի առթիվնյութեր են նախապատրաստվում, նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կարծիքներ