ԱՀԿ-ն կորոնավիրուսի «լյամբդա» շտամ է հայտնաբերել 30 երկրում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է կորոնավիրուսի «լյամբդա» շտամի տարածումը ավելի քան 30 երկրում, առավելապես Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովան:
Առաջին անգամ այս շտամը գրանցվել է Պերուում 2020 թվականի դեկտեմբերին։
Մարիա վան Կերկխովան հավելել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է «լյամբդա» շտամին և համագործակցում է ԱՀԿ անդամ պետությունների հետ կորոնավիրուսի այդ տարբերակի տարածման մասին տեղեկատվություն ստանալու համար:
Կարծիքներ