Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 15-ամյա տղաներին, երեխաներից մեկը մահացել է

Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 15-ամյա տղաներին, երեխաներից մեկը մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 15-ամյա Հայկ Հ.-ին և 15-ամյա Արամ Մ.-ին:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ.-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ.-ն բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց:

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենան և ինքնագլորը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ երեխաները եղել են էլեկետրական ինքնագլորով և այն նախատեսված է եղել 1 հոգու համար և անակնկալ հայտնվել են վարորդի առջև, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական վրաերթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում