Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկը հնարավոր դարձավ 2 տարվա համառ թիմային աշխատանքի շնորհիվ․ Հրաչյա Սարգյան
Այսօրվա Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկը հնարավոր դարձավ կազմակերպել միայն վերջին երկու տարվա համառ թիմային աշխատանքի շնորհիվ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան ու լուսանկարներ հրապարակել ծառատունկից։
Գրառման մեջ նաև ասված է․
«Դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ մտավ գարնանը:
Համայնքին պատկանող տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային տարածքը կարգի բերելու համար նախ ամբողջությամբ փոխվեց հիմնական ոռոգման ցանցը:
Համայնքային 8.5 հա տարածքի վրա կառուցվեց նոր սնուցող ոռոգման ցանց:
Վերականգնվեց քաղաքի ջերմոցային տնտեսությունը, որը հնարավորություն է տալիս այսօր ծառատունկին անհրաժեշտ 80% ծառերը եւ թփերը մատակարարել համայնքային տնկարանից:
Բայց, իհարկե, այստեղ անտառային գոտի ստանալու համար հարկավոր է տեւական խնամք եւ հոգատարություն, ինչին լծվելու է եւ ինչը հետեւողականորեն իրագործելու է մեր թիմը»:
Կարծիքներ