Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում «Точка-У»-ով հարձակում է գործել. զոհերի թվում երեխաներ կան. Պուշիլին
Դոնեցկի վրա ուկրաինական զորքերի՝ «Точка-У» հրթիռներով հարձակման հետևանքով զոհվածների թվում կան երեխաներ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Մարդիկ պարզապես կանգառում հերթ էին կանգնել, 20 մարդ, ըստ նախնական տվյալների, զոհվել է, 9-ը վիրավորվել է: Զոհվածների թվում կան երեխաներ»,- ասել է Պուշիլինը «Россия 24»-ի եթերում։ Նրա խոսքով, եթե «Точка-У»-ն հասներ իր նշանակետին, ապա ոչնչացման շառավիղը կլիներ 500 մետր։
«Ընդհանուր առմամբ, կենդանի ոչինչ չի մնացել: Դա հրեշավոր է, բայց սա է այսօրվա Ուկրաինան , ինչով մենք պետք է զբաղվեինք: Եվ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան քիչ զոհեր և ավերածություններ կլինեն, իհարկե»,- ավելացրել է ԴԺՀ-ի ղեկավարը:
Դոնեցկի վրա հարձակման ժամանակ օգտագործված «Точка-У» հրթիռը կասետային լիցքեր է պարունակում, ասել է նա:
«Մի փոքր պարզաբանում. «Точка-У»-ն կրել է կասետային լիցքեր, որը, ինչպես գիտենք, արգելված է: Եթե այն չխփվեր, անհամաչափ ավելի շատ զոհեր կլինեին»,- ասել է Պուշիլինը «60 րոպե» հաղորդաշարի եթերում:
Այս տեղեկությունը հաստատել է նաև ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը իր Telegram ալիքում։
«Ուկրաինական զինված կազմավորումները կրկին կիրառել են «Точка-У» մարտավարական հրթիռային համակարգը Դոնեցկի բնակելի թաղամասերում՝ խաղաղ բնակիչների ցեղասպանության և քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքները ոչնչացման նպատակով», – ասվում է հաղորդագրությունում։
Կարծիքներ