Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց է տեսնում
Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում
առաջընթաց է տեսնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Դա տարբեր փուլերից կազմված գործընթաց է, անցյալ տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում»,- պնդեց Բայրամովը։
Նրա խոսքով՝ այսօրվա բանակցությունները հնարավորություն կտան շարունակել հայկական պատվիրակության հետ քննարկել առկա բոլոր հարցերը, նաև՝ խաղաղության պայմանագրի շուրջ հարցերը:
Կարծիքներ