Ուկրաինայի նախագահի օգնականի դեմ մահափորձ են կատարել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնականի պաշտոնը զբաղեցնող Սերգեյ Շեֆիրի մեքենան սեպտեմբերի 22-ի առավոտյան գնդակոծվել է Կիևի մերձակայքում:
Մահափորձի փաստն արդեն հաստատվել է Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչի կողմից:
Հայտնի է, որ հարձակվողներին տաք հետքերով ձերբակալել չի հաջողվել, այժմ նրանց փնտրում են ոստիկանական հատուկ գործողության շրջանակում:
Նախնական տվյալներով՝ լրացուցիչ ստուգում պահանջող հարձակման հետևանքով վիրավորվել է վարորդը։ Տուժածին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ինքը՝ «Կվարտալ 95» ստուդիայի համասեփականատեր Սերգեյ Շեֆիրը, որը Զելենսկու վաղեմի գործընկերն ու ընկերն է, չի տուժել։
Կարծիքներ